5% զեղչ առաջին գնման համար։ Կտրոնի կոդ՝ HELLOGEN5
Առաքում և հետվերադարձ
Մեր կայքից գնված ցանկացած ապրանք կարող է վերադարձվել գնման օրվանից 14 օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։
Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ վերադարձի պայմաններին և ընթացակարգին նախքան գործընթացը սկսելը։
Վերադարձի գործընթացը
Վերադարձն իրականացվում է հետևյալ քայլերով․
- Ուղարկեք ապրանքի լուսանկարը և ՀԴՄ կտրոնի (կամ էլեկտրոնային հաշվի) PDF տարբերակը մեր էլեկտրոնային հասցեին՝ կցելով վերադարձի պատճառի համառոտ նկարագրությունը։
- Մեր հաճախորդների սպասարկման թիմը կկապվի Ձեզ հետ՝ հաստատելու, թե արդյոք ապրանքը ենթակա է վերադարձի։
- Վերադարձի հաստատումից հետո կիրականացվի գումարի փոխհատուցում։
Վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթեր
Անձը հաստատող վավեր փաստաթուղթ
- Էլեկտրոնային հաշվի (կտրոնի) PDF օրինակը
Վերադարձի պայմաններ
ա) Եթե ցանկանում եք վերադարձնել ապրանքն առանց որևէ թերության
- Ապրանքի փաթեթավորումը պետք է լինի անվնաս, չբացված և պահպանված։
- Ապրանքը չպետք է լինի օգտագործված կամ կրած։
- Այս պայմանների ապահովման դեպքում ապրանքը կարող է վերադարձվել գնման օրվանից 7 օրվա ընթացքում։
- Հորդորում ենք փաթեթը բացել առաքիչի ներկայությամբ։
բ) Եթե ապրանքը վնասված է կամ չի համապատասխանում նկարագրությանը
- Խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ
+374 43 870 515 հեռախոսահամարով և հայտնել խնդրի մասին։
Դուք կարող եք ընտրել հետևյալ տարբերակներից մեկը․ - Փոխանակել ապրանքը նույն մոդելի մեկ այլ օրինակով։
- Վերադարձնել ապրանքը և ստանալ փոխհատուցում։
Վերադարձը պետք է իրականացվի պատվերի օրվանից 14 օրվա ընթացքում։
Վերադարձի հայտի հաստատումից հետո գումարը կփոխանցվի Ձեր քարտին կամ էլեկտրոնային դրամապանակին։
Կարևոր նշում: Վերադարձի դեպքում առաքման վճարը ենթակա չէ վերադարձման:
Կոնտակտային տվյալներ
Էլ. հասցե: genstore@genproduction.am
Հեռախոս: +374 43 870 515
Առաքման ժամկետներ
Կայքում կատարված բոլոր պատվերները պատրաստվում և առաքվում են հետևյալ ժամկետներում․
Երևանում՝ 2–3 աշխատանքային օրվա ընթացքում։
ՀՀ մարզերում՝ մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում։
20,000 ՀՀ դրամը գերազանցող պատվերների դեպքում գործում է անվճար առաքում ՀՀ ողջ տարածքում:
Երևանից դուրս առաքումներն իրականացվում են «Հայփոստ»-ի միջոցով։