Մեր արտադրանքը փաթեթավորում ենք բնությանը բարեկամ կտորե պարկերում, որպեսզի պահենք իրի մաքրությունն ու որակը, խնայենք շրջակա միջավայրը և քեզ հնարավորություն տանք այն հետագայում օգտագործել որպես գեղեցիկ ու հարմար պայուսակ ամենօրյա գնումների համար։
5% զեղչ առաջին գնման համար։ Կտրոնի կոդ՝ HELLOGEN5
Մեր պատմությունը
gen-ը ստեղծվել է 2025 թվականին՝ մեկ հստակ նպատակով՝ ձևավորել մի հարթակ, որտեղ միավորվում են նորաձևությունը, կայունությունը և գիտակցված ապրելակերպը։ Այն առաջին հայկական բրենդն է, որը ամբողջությամբ կառուցված է բնապահպանական պատասխանատվության սկզբունքներով։ Սկսած օգտագործվող նյութերից մինչև փաթեթավորում, մեր յուրաքանչյուր քայլ համապատասխանում է առավել բարձր էկոլոգիական չափանիշներին։ gen-ը հիմնադրվել է GEN Production-ի և Our Agency-ի համատեղ ջանքերով։
Մեր առաքելությունը
gen-ը ստեղծում է հագուստ նոր սերնդի համար՝ պարզ էությամբ և համարձակ վերաբերմունքով։ Մեր հավաքածուները նախատեսված են երիտասարդների, բնասերների և ակտիվ ու գիտակցված կյանք վարողների համար։ Մենք հավատում ենք, որ հագուստը պետք է արտահայտի ոչ միայն ոճ, այլ նաև արժեքներ։
Կանաչը մեր գույնը չէ, բայց կանաչը մեր սիրելի գույնն է
Մեր արտադրանքի մոտ 80 տոկոսը պատրաստվում է օրգանական բամբակից՝ առանց վնասակար քիմիական նյութերի և խնամքով մշակված։ Փաթեթավորման համար օգտագործում ենք միայն կտորային նյութեր՝ ամբողջությամբ բացառելով պլաստիկը և հնարավորինս նվազեցնելով թղթի օգտագործումը։ Այս կերպ մենք նվազեցնում ենք թափոնները և պահպանում երկրագնդի հանդեպ հարգանքը։ Շապիկ, գլխարկ, կտորից պայուսակ կամ սպորտային հագուստ՝ gen–ի յուրաքանչյուր իր ստեղծվում է մեկ գաղափարով՝ կրել հագուստը մտածված, և ոչ երբեք բնության հաշվին։
Փաթեթավորումը կարևոր է